Ադրբեջանում «առաջընթաց են զգում» ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը գնահատում է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացում: Այդ մասին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Նագուբ Էյուբովը` ուրբաթ օրը Մոսկվայում հանդես գալով տնտեսական համագործակցության վերաբերյալ միջկառավարական հանձնաժողովի նիստում:

«Մենք գնահատում ենք Ռուսաստանի դերը և առաջընթաց ենք զգում կարգավորման մեջ»,- ասել է նա` շնորհակալություն հայտնելով ՌԴ-ին միջնորդության համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը դարձել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման նախաձեռնող:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը մարտի 5-ին Սոչիում բանակցությունների արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես նշվում է փաստաթղթում, առաջնորդները քննարկել են 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրագործման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են կարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակման գործընթացը: Բացի դրանից, փաստաթղթում նշվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու և զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման ձգտումը կողմերի մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---