ՌԴ-ում Հայաստանի դեսպանը ռուսաստանյան երկրամասերի ղեկավարների հետ կքննարկի հայկական սփյուռքի խնդիրները

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը ռուսաստանյան երկրամասերի ղեկավարների հետ կքննարկի հայկական սփյուռքի խնդիրները

PanARMENIAN.Net - Մարտի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն աշխատանքային այցով կլինի Սիբիրի դաշնային երկրամասի Նովոսիբիրսկ, Խաբարովսկ երկրամասի Խաբարովսկ ու Մերձծովյան երկրամասի Վլադիվոստոկ քաղաքներում: Ինչպես հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը, ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամն է, ինչ ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարը աշխատանքային այցով մեկնում է ՌԴ երկրամասեր` խթանելու Հայաստանի մարզերի և վերոնշյալ երկրամասերի միջև համագործակցության զարգացմանն ու քննարկելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու հայ համայնքի շրջանում ծագող խնդիրների կարգավորման ուղղությամբ:

ՀՀ դեսպանի այցը կնշանավորվի Նովոսիբիրսկի, Խաբարովսկ և Մերձծովյան երկրամասերի ղեկավարներ Վ.Ա. Յուրչենկոյի, Վ.Ի. Շպորտի և Ս.Մ. Դարկինի հետ հանդիպումներով: Դեսպանը հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, դասախոսություններով հանդես կգա Նովոսիբիրսկի և Խաբարովսկի իրավունքի ու տնտեսագիտության պետական համալսարաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---