Բաքուն հնարավոր պատերազմը Ղարաբաղում դիտարկո՞ւմ է որպես դեղամիջոց հեղափոխությոն դեմ

PanARMENIAN.Net - «Առաջիկայում ռազմական գործողություններն Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարող են վերսկսվել»,-գրում է ադրբեջանական «Ենի մուսավաթը»՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: Ըստ թերթի տեղեկատվության, չնայած նրան, որ մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ որոշվեց շարունակել բանակցությունները, «պաշտոնական Բաքուն լի է լոկալ ռազմական գործողությունների դիմելու վճռականությամբ»: Նման քայլի է դրդրում պաշտոնական Բաքվին աճող ներքաղաքական լարվածությունն Ադրբեջանում:

«Հասկանալով, որ «արաբական հեղափոխական ալիքը» ազդում է նաև Ադրբեջանի վրա, երկրի իշխանությունները փորձում են պայքարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ՝ վերահսկելու համար իրավիճակը: Որպես ծայրահեղ միջոց դիտարկվում է ռազմական գործողությունների վերսկսումը Ղարաբաղում: Այդպիսով, իշխանություններն ազդանշան են հաղորդում Արևմուտքին, որ եթե Ադրբեջանի վրա ևս տարածվեն արաբական աշխարհում փորձարկված հեղափոխությունները, պաշտոնական Բաքուն կգնա կայունացման խախտման տարածաշրջանում և դա կվնասի Արևմուտքի շահերին:

Իր հերթին Կրեմլում գտնում են, որ Հայաստանում ու Ադրբեջանում հեղափոխություններից, ինչը կվնասի ՌԴ շահերին տարածաշրջանում, խուսափել կարելի է միայն Ղարաբաղում նոր պատերազմ հրահրելու միջոցով: Վրաստանում «գունավոր հեղափոխությունից» հետո, Մոսկվան պարզեց իր համար, որ իր կամքին հակառակ ցանկացած իշխանափոխություն հետխորհրդային տարածքում հղի է բացասական հետևանքներով Ռուսաստանի համար: Ուստի, Ռուսաստանը լի է վճառականությամբ կանխելու հեղափոխությունները ԱՊՀ տարածքում, ինչ գնով էլ լինի, ասվում է Կովկաս Online-ի հրապարակած հոդվածում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---