Անկարան ՆԱՏՕ-ի առջև պայմաններ է դնում Լիբիայում ռազմական գործողության հարցում21 մարտի 2011 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Անկարան կօժանդակի Լիբիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությանը, եթե այն չվերածվի այդ արաբական երկրի օկուպացիայի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք մի շարք պայմաններ ունենք Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությանը սատարելու համար: Մենք ցանկանում ենք, որպեսզի այն ավարտվի առավելագույնս կարճ ժամկետում: ՆԱՏՕ-ն պետք է Լիբիա մտնի ոչ թե հանուն ինչ-որ մեկին նավթ բաժանելու, այլ որպեսզի ցույց տա, որ Լիբիան լիբիացիներին է պատկանում»,- հայտնել է Էրդողանը, որն այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Կիրակի օրը կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդում Թուրքիան արգելափակեց Լիբիայի օդային տարածքում թռիչքներն արգելելու հարցի վերաբերյալ որոշման ընդունումը: Անկարան հանդես է գալիս այդ գոտում թռիչքների արգելումն ապահովելու գործում Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության դեմ, քանի որ դա նախատեսում է օդային հարվածներ հասցնել լիբիական տարածքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |