Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Խորվաթիայի խորհրդարանի նախագահը կարևորեցին Հայոց ցեղասպանության ճանաչումը21 մարտի 2011 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակությանը: Նորին Սրբությունը, ողջունելով Խորվաթիայի Խորհրդարանի նախագահի այցը Մայր Աթոռ, ուրախություն հայտնեց երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների և ամրապնդվող համագործակցության առիթով: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությանը և հայոց կյանքում քրիստոնեական հավատի կարևորությանը: Իր հերթին Լուկա Բեբիչը երախտագիտություն հայտնեց ընդունելության համար և խոսեց երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունների մասին` կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների սերտացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների հոգևոր կյանքին, կրոնների և քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտությանը: Խորվաթիայի խորհրդարանի նախագահին Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայ Եկեղեցու հարաբերությունները քույր Եկեղեցիների հետ և ներգրավվածությունը միջկրոնական երկխոսության մեջ հանուն ժողովուրդների խաղաղ և ապահով կյանքի: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը և Խորվաթիայի Խորհրդարանի նախագահն անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրներին: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառավարիչ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |