Սուպաչայ Պանիտչպակդի. ԱՀՄ-ին անդամակցելու օրվանից ի վեր Հայաստանը զգալի աշխատանք է իրականացրել22 մարտի 2011 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը մարտի 22-ին ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին: Ողջունելով հյուրին` Տիգրան Դավթյանը շնորհակալություն է հայտնել Սուպաչայ Պանիտչպակդիին Հայաստանի տնտեսության զարգացման աջակցության գործում ունեցած անձնական ներդրման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի շրջանակներում առևտրի և արտահանման խթանման ուղղությամբ համատեղ իրականացվելիք ծրագրերի և հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր: ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղարը նշել է, որ Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանն անդամակցելու օրվանից ի վեր ստանձնած պարտավորությունների ուղղությամբ Հայաստանը զգալի աշխատանք է իրականացրել: Երկրի տնտեսական զարգացման համար բավականին կարևոր քայլ էր Հայաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հետագա փոխադարձ այցերն ու շփումներն ավելի ակտիվացնել` հնարավոր ծրագրերի շրջանակներում համագործակցելու ակնկալիքով, հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |