Ռազմական գործողությունը Լիբիայում կարո՞ղ է 30 տարի տևել

PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունը Լիբիայում կարող է վերածվել 30-ամյա պատերազմի, գրում է բրիտանական The Daily Mail-ը՝ հաստատելով, որ այսօրվա դրությամբ դաշնակիցները հստակ ռազմավարություն չունեն: Իշխող պահպանողական կուսակցությունը ներկայացնող Մեծ Բրիտանիայի խորհրդարանականներն առաջինը հանդես եկան այն մտավախությամբ, որ Մեծ Բրիտանիան գործողության այլ մասնակիցների հետ մեկտեղ կարող է ներքաշվել «խճճաված մի իրավիճակի մեջ», որն առկա է Մերձավոր Արևելքի բարդ տարածաշրջանում:

Ըստ The Daily Telegraph-ի, Մեծ Բրիտանիան ամեն օր 3,2 մլն ֆունտ է ծախսում միայն Լիբայի թռիչքներից զերծ գոտու պարեկման համար: Զենքի կիրառումն ավելի թանկ կնստի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---