«Բանդիվան կաթ» ընկերությունը մտադիր է հայ գնորդներին առաջարկել նոր կաթնամթերք

«Բանդիվան կաթ» ընկերությունը մտադիր է հայ գնորդներին առաջարկել նոր կաթնամթերք

PanARMENIAN.Net - 2007-ին ստեղծված «Բանդիվան կաթ» ընկերությունը մտադիր է ընդլայնել արտադրությունը և 2011-ին իր սպառողներին առաջարկել նոր կանթամքերք: Այդ մասին լրագրողներին հետ զրույցում հաղորդել է ընկերության տնօրեն Էդիկ Ներսիսյանը: Նրա խոսքերով, այսօր ընկերությունն արտադրում է պանրի 22 տեսակ և կաթնաշոռ, իսկ 2011-ին ձեռնամուխ կլինի մածունի, թանի և թթվասերի արտադրությանը: Մարտի 24-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ըթնացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է ընկերության աշխատանքի և նրա ապագա պլանների հետ:

Ընկերությունն օրական մթերում է 1.5 տոննա կաթ Ամասիայի և Աշոցքի 22 գյուղական համայնքներից 1 կգ համար 145 դրամով, սակայն ընկերության հնարավորությունները թույլ են տալիս ավելացնել նրա ծավալները մինչև 15-20 տոննա: Ընկերությունում աշխատում է 37 մարդ, սակայն տնօրենը մտադիր է ավելացնել նրանց քանակը: Էդիկ Ներսիսյանը հաղորդել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է տեղական շուկայում, սակայն առաջարկ կա նաև Ռուսաստանի կողմից, բայց ընկերության արտադրական հնարավորությունները դեռ փոքր են: «Մենք իրացման հետ կապված խնդիրներ չունենք, իսկ գները մեզ մոտ շատ մատչելի են»,- ասել է նա: 1 կգ «Չանախ» պանիրը վաճառվում է 1600 դրամով, «Լոռին»` 1700 դրամով, իսկ «Սուլգունին»` 1800: Ընկերության կողմից իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 1 մլն դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---