Իրանական IRNA գործակալություն. Հայաստանի նախագահը Թեհրանում կմասնակցի Նովրուզի տոնակատարությանը

Իրանական IRNA գործակալություն. Հայաստանի նախագահը Թեհրանում կմասնակցի Նովրուզի տոնակատարությանը

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով Նովրուզի առիթով տոնակատարությունների մասնակցելու համար Իրան են մեկնելու Հայաստանի, Տաջիկստանի, Իրաքի, Թուրքմենստանի և Աֆղանստանի նախագահները: Ինչպես հաղորդում է իրանական պետական IRNA գործակալությունը, միջոցառումներին մասնակցելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նովրուզի Համաշխարհային փառատոնի կազմակերպման հարցերով միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր տնօրեն Մոհամմեդ Ռեզա Ֆորգանիի խոսքերով, Քաթարը մասնակցելու է տոնակատարություններին թագաժառանգի մակարդակով, Ղրղզստանը` փոխվարչապետի, Օմանը` ԱԳ նախարարի, Ադրբեջանը` փոխխոսնակի:

Նովրուզի համաշխարհային փառատոնը տեղի է ունենալու մարտի 26-27-ը Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---