Ռուսական նավթագազային «ԻՏԵՌԱ» ընկերությունը Հայաստանում կզարգացնի հեծանվասպորտը

Ռուսական նավթագազային «ԻՏԵՌԱ» ընկերությունը Հայաստանում կզարգացնի հեծանվասպորտը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ռուսաստանյան նավթագազային «ԻՏԵՌԱ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել ընկերության հետ ծավալված համագործակցության ընթացքից և կարևորել հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են փոխգործակցության նոր ուղղությունների բացահայտման և ներդրումային ծրագրերի իրագործման հեռանկարները: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս:

Իգոր Մակարովը նաև նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունն օժանդակում է Ռուսաստանում հեծանվային սպորտի զարգացմանը: Այդ համատեքստում անդրադարձ է արվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Սևանա լճի ափին բարձրլեռնային մարզական կենտրոն հիմնադրելու հայեցակարգին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---