Երևանի ու Կրասնոդարի քաղաքապետները ներկայացրել են քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում իրենց փորձը![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Կրասնոդարի քաղաքապետարանի պատվիրակությանը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կրասնոդարի փոխքաղաքապետ Վիկտոր Բոնդարը Կարեն Կարապետյանին է ներկայացրել քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում վերջին տարիների իրենց փորձը։ Ինչպես հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, Կարեն Կարապետյանն իր հերթին առանձնացրել է այն գերակայությունները, որոնք այսօր առաջնային են Երևանի համար և ընդգծել, որ քաղաքապետարանը բաց է և պատրաստ ցանկացած առաջավոր փորձի փոխանակման առումով. «Արդյունավետ կառավարումը հաջողության հասնելու գրավականն է»,– նշել է Երևանի քաղաքապետը։ Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ և պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում կոնկրետ ծրագրեր քննարկել տարբեր ոլորտներում` համագործակցության և փորձի փոխանակման ուղղությամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |