Հայաստանում տարեց տարի նկատվում է սեռավարակների աճ

Հայաստանում տարեց տարի նկատվում է սեռավարակների աճ

PanARMENIAN.Net - Հայաստանում տարեց տարի նկատվում է սեռավարակների աճ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանը: Նրա խոսքերով, Հայաստանի առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն, եթե 2003-ին Հայաստանում արձանագրվել է սեռավարկներով հիվանդ 28 հազար մարդ, ապա 2007-ին նրանց թիվը կազմել է 36 հազար: «Պետք չէ մոռանալ, որ դրանք պաշտոնական տվյալներ են, որոնք արձանագրվել են Հայաստանի առողջապահության նախարարության կողմից: Հիվանդների իրական թիվը մի քանի անգամ ավել է»,- հայտարարել է մասնագետը:

Ինչպես հաղորդել է Կարեն Վարդանյանը, Հայաստանում ամենատարածված 4 սեռավարկների մեջ են մտնում կանդիդոզը, բակտերիական վագինոզը, տրիխոմոնոզը և խլամիդիոզը:

Ինչ վերաբերվում է Հայաստանում սիֆիլիս հիվանդության տարածմանը, Վարդանյանը նշել է, որ առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն 2008-ին երկրում արձանագրվել է սիֆիլիսի 17 դեպք:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---