Ուկրաինական գարու սերմացուի առաջին 189 տ հասել է Հայաստան. 1 կգ սերմացուից ակնկալվում է 5-6 անգամ ավելի բերք

Ուկրաինական գարու սերմացուի առաջին 189 տ հասել է Հայաստան. 1 կգ սերմացուից ակնկալվում է 5-6 անգամ ավելի բերք

PanARMENIAN.Net - Մարտի 28-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արարատի մարզի «Մասիս» երկաթգծի կայարան, որտեղ ներկա է գտնվել Ուկրաինայից Հայաստան ներմուծված գարու սերմացուի 189 տոննա առաջին խմբաքանակի բեռնաթափմանը։ Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նախատեսվում է ավելի քան 2000 տոննա սերմացու ներկրել հանրապետություն` սերմնաբուծության զարգացման, ինչպես նաև մի քանի հիմնական խնդիրների լուծման նպատակով:

Գյուղատնտեսության պատասխանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են ներկրված սերմացուի որակի մասին, նշելով, որ առաջին վերարտադրողական սերմացուն կտրվի հանրապետության սոցիալապես անապահով համայնքների ներկայացուցիչներին։ Նախատեսվում է, որ գարու 1 կգ սերմացուից կստացվի 5-6 անգամ ավելի բերք։

Ներկրված սերմացուն կբաշխվի Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերի, իսկ առաջիկայում ներկրվող սերմացուն կտրվի բարձրադիր գոտիների գյուղացիական տնտեսություններին։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---