Արթուր Աբրահամը Boom-Boom երգի տեսահոլովակի գլխավոր հերոսն է, որը Էմմիի կատարմամբ կհնչի Եվրատեսիլում

Արթուր Աբրահամը Boom-Boom երգի տեսահոլովակի գլխավոր հերոսն է, որը Էմմիի կատարմամբ կհնչի Եվրատեսիլում

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը կդառնա Boom-Boom երգի տեսահոլովակի գլխավոր դերակատարը: Ինչպես հայտնի է, այդ երգով Էմմին հանդես կգա Եվրատեսիլ-2011-ում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ինքը Էմմին: Նա հրաժարվել է բացահայտել կլիպի սյուժեի մանրամասները՝ նշելով, որ կլիպը նկարահանվում է Հայաստանում ու Գերմանիայում և ավարտին կհասցվի մեկ շաբաթում:

Էմմին հայտնել է նաև, որ առաջիկա օրերին նա կսկսի իր պրոմո-տուրը եվրոպական երկրներով, իսկ իր ելույթը Եվրատեսիլում նվիրում է իր հոր՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակին, որը վախճանվեց փետրվարին:

Boom-Boom երգը (երաժշտությունը՝ Apricota խումբ, խոսք՝ Սոսի Խանիկյանի, գործիքավորումը՝ Արա Թորոսյանի), որով Էմմին հանդես կգա Եվրատեսիլում, ընտրվեց մարտի 5-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում SMS-քվեարկության և ժյուրիի որոշման միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Էմմին հանդես կգա մայիսի 10-ին 4 համարի տակ:

Ընդհանուր առմամբ «Եվրատեսիլ-2011» մրցույթին Դյուսելդորֆում կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Եվրատեսիլի մասնակից երկրները արդեն անց են կացրել ազգային ընտրությունները և որոշել են իրենց մասնակիցների անունները: Եվրոպայի հեռարձակողների միությունը արդեն ստացել է Եվրատեսիլի մասնակիցների բոլոր երգերը: 2010թ. Եվրատեսիլին մասնակցեց 39 երկիր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---