Թուրք գեներալը չի հավատում, որ Լեռնային Ղարաբաղում կվերսկսվեն ռազմական գործողությունները

PanARMENIAN.Net - «Չեմ հավատում, որ ներկա դրությամբ Ղարաբաղում վերսկսվելու են ռազմական գործողությունները»,- հայտարարել է Թուրքիայի ԶՈՒ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, անվանի ռազմաքաղաքական վերլուծաբան Հալդուն Սոլմազթյուրքը: Նրա խոսքերով, հրադադարի ռեժիմի մշտական խախտումը գիտակցված քաղաքական խաղ է, որը նպատակ ունի վերահսկողության տակ պահել հակամարտության գոտում տիրող ճգնաժամային իրավիճակը: «Թույլ չեն տա, որպեսզի այդ իրավիճակը վերածվի պատերազմի: Այսօր տարածաշրջանում առկա են այլ երկրների շահեր, և նրանք ամեն ինչ անում են, որպեսզի թույլ չտան պատերազմի վերսկսում»,- ասել է Հալդուն Սոլմազթյուրքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---