ՆԱՏՕ-ի կողմից Լիբիայում իրականացվող ռազմական օպերացիային Լիտվայի միանալը զուտ իրավաբանական բնույթ է կրում29 մարտի 2011 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Լիբիայում ռազմական օպերացիային Լիտվայի միանալը զուտ իրավաբանական է այն իմաստով, որ Լիտվան ՆԱՏՕ-ի Խորհրդում «կողմ» է քվեարկել: Այն, որ Լիտվան այժմ հնարավորություն չունի մասնակցելու այդ օպերացիային, նույնպես հասկանալի է: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի ոչ բոլոր երկրներն են ուղղակիորեն ներգրավվելու: «ՆԱՏՕ-ի որոշումն անհրաժեշտ է, որովհետև Ալյանսը նման օպերացիաների ծրագրման և անցկացման եզակի հնարավորություն ունի: Ամենասկզբում Լիտվան առաջարկեց, որ իր հինգ օդային ժամերը տրամադրի հումանիտար և էվակուացիոն հնարավորությունների համար: Ես կարծում եմ, որ դա լուրջ ներդրում է: Օպերացիային Լիտվայի գործնական մասնակցության մասին ոչ մի խոսք չի գնում»,- ասել է նա, հաղորդում է DELFI-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |