Mozilla Firefox -ը գործարկել է Firefox-4 ծրագիրն Android համակարգով աշխատող բջջային հեռախոսների համար

Mozilla Firefox -ը գործարկել է Firefox-4 ծրագիրն Android համակարգով աշխատող բջջային հեռախոսների համար

PanARMENIAN.Net - Mozilla Firefox -ը գործարկել է նոր Firefox-4 բրաուզեր Android օպերացիոն համակարգով աշխատող բջջայինների համար։ Այս մասին տեղեկացնում է Los Angeles Times-ը։

Android Firefox 4-ը ներառում է նոր ֆունկցիաներ։ Այն կարող է հիշել օգտագործողի վերջին անգամ բացած էջերը, անգամ եթե վերջիններս օգտագործողը բացել էր իր տան համակարգչից։ Firefox -4 ծրագիրն ունի twitter ինտեգրում, տարբեր պատուհաններում էջերը բացելու հնարավորություն և անգամ թույլ է տալիս պահպանել նկարը PDF ֆորմատով։

Firefox -4 Android-ը գործարկվել է ավելի քան 10 լեզուներով։ Mozilla-ն նաև գործարկել է Firefox ծրագիր Maemo օպերացիոն համակարգի համար։ Maemo –ն Linux համակարգի վրա հիմնված բաց կոդով օպերացիոն համակարգ է Nokia բջջային հեռախոսների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---