Բակո Սահակյանը կարևորել է Արցախի երիտասարդների կապը Հայաստանի և Սփյուռքի հետ

Բակո Սահակյանը կարևորել է Արցախի երիտասարդների կապը  Հայաստանի և Սփյուռքի հետ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը եւ երիտասարդների կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ, հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երիտասարդների հետ պարբերական հանդիպումները պայմանավորված են հասարակության եւ պետության զարգացման գործում նրանց դերակատարության շարունակական բարձրացման մեջ շահագրգռվածությամբ:

Այս համատեքստում Նախագահ Սահակյանը նշել է, որ երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին պետք է նոր որակ հաղորդել, ավելի խորացնել ու ընդլայնել փոխգործակցությունը պետական եւ հասարակական հատվածների, Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ:

Հանդիպմանը ներկա էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---