Դեռևս հայտնի չէ, թե որ ընկերությունը կապամոնտաժի Կարսի «Հումանիզմի հուշարձանը»

Դեռևս հայտնի չէ, թե որ ընկերությունը կապամոնտաժի Կարսի «Հումանիզմի հուշարձանը»

PanARMENIAN.Net - Ապամոնտաժման մրցույթի արդյունքները կհայտարարվեն այն ժամանակ, երբ Կարսի քաղաքապետարանին ներկայացվի հուշարձանի ապամոնտաժման մասին դատական որոշումը, որը կոչվում է նաև հայ-թուրքական բարեկամության հուշարձան:

Ըստ Կարսի քաղաքապետարանի հասարակայնության ու մամուլի հետ կապերի բաժնի պետ Օզլեմ Օզտյուրկի, քաղաքապետարանը սպասում է Էրզրումի վարչական դատարանի որոշման: «Դատարանի նախորդ որոշմամբ, հուշարձանի ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր: Էրզրումի վարչական դատարանը չեղյալ հայտարարեց այդ որոշումը:

Այժմ մենք սպասում ենք գրավոր որոշման: Դրանից հետո մենք կհրապարակենք հուշարձանի ապամոնտաժման մրցույթի արդյունքները և աշխատանքները կսկսվեն»,-ասել է Օզտյուրկը, հաղորդում է ԱՊԱ-ն:

Հուշարձանի հեղինակ Մեհմեդ Ակսոյը հայցով է հանդես եկել հուշաձանի ապամոնտաժման դեմ, սակայն Էրզրումի վարչական դատարանը մերժել է հայցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---