Հայ վարորդները տեխնիկական զննման համար կվճարեն բանկերի միջոցով31 մարտի 2011 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի է ունեցել տեխնիկական զննության կայանների խնդիրներին վերաբերող խորհրդակցություն, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տեխնիկական զննության կայանների պատասխանատուներ: ՀՀ փոխվարչապետ Ա.Գևորգյանը հայտնել է, որ կառավարությունը մի շարք ոլորտներում` այդ թվում տեխզննության, ուսումնասիրություններ է կատարել և պարզել, որ կան բավականին դժգոհություններ` տեխնիկական զննության կայանների կողմից հավելյալ գումարների գանձման և մատուցած ծառայությունների որակի հետ կապված: ՀՀ ֆինանսների նախարար Վ.Գաբրիելյանը ներկաներին տեղեկացրել է, որ խնդրին որոշակի լուծում տալու նպատակով ֆինանսների նախարարությունը մշակել է համապատասխան կարգ, որը կանոնակարգելու է բանկերի միջոցով տեխզննության համար գանձվող վճարումները և տեխզննության կայանների գործառոււյթները: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մ.Վարդանյանը հայտնել է, որ վերոնշյալ կարգի ընդունման դեպքում կվերանայվեն տեխզննության գործընթացին առնչվող մի շարք չափորոշիչներ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |