Android-ով աշխատող բջջայինները այսուհետ կճանաչեն հայերեն տառատեսակը Hay Web Browser-ի միջոցով

Android-ով աշխատող բջջայինները այսուհետ կճանաչեն հայերեն տառատեսակը Hay Web Browser-ի միջոցով

PanARMENIAN.Net - Մի քանի օր է, ինչ թողարկվել է Hay Web Browser-ը Android համակարգով աշխատող բջջայինների համար։ Hay Web Browser-ի ստեղծողն է ծրագրավորող Հայկ Ծիրունյանը։

Հայկը Ծիրունյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ բրաուզերը աշխատում է Android 2.1 update 1 և ավելի բարձր տարբերակների համար. «Ես Hay Web-ը գրել եմ մեկ ամսում։ Այն ազատ անվճար բրաուզեր է։ Բրաուզերի կարգավորումը բջջայինում կատարվում է սովորական ծրագրերի պես՝ մի քանի ստանդարտ permission-ներով (թույլտվություններ), առանց որևէ rooting-ի (կոտրելու)»։

Hay Web Browser-ի նախնական տարբերակում permission-ններից մեկը կոնտակտները պահպանելու permission էր։ Ինչպես նշեց Hay Web բրաուզերի ստեղծողը, այժմ այդ permission-ը հանված է։

Հայկ Ծիրունյանը հավելեց նաև, որ բացի հայերեն տառատեսակները կարդալուց՝ Hay Web ունի հայերեն keyboard (ստեղնաշար), որը կարելի է օգտագործել ոչ միայն բրաուզերում որոնումներ կատարելիս, այլև SMS հավաքելիս։

«Ես կոմերցիոն նպատակներ դեռ չունեմ, յուրաքանչյուր ցանկացող կարող է այն բեռնել։ Կցանկանայի այն տարածվեր արտասահմանի հայերի շրջանակում, որպեսզի կարողանային հայկական լրատվական կայքերը կարդալ հայերեն լեզվով։ Միգուցե Hay Web Browser-ը հետագայում տեղադրեմ Google-ի Android Market-ում»,- ասաց Հայկ Ծիրունյանը և տեղեկացրեց, որ այժմ աշխատում է Hay Web-ի համար RSS feed ստեղծելու ուղղությամբ. «RSS Feed-ում կլինեն հայկական առաջատար լրատվական կայքերը հայերեն և ռուսերեն լեզուներով։ Ես աստիճանաբար կզարգացնեմ և կկատարելագործեմ ծրագիրը»։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---