«Ֆուկուսիմայի» ռադիոակտիվ մասնիկների ամպը կարող է հասնել Հայաստան, բայց ցածր կենտրոնացվածությամբ

«Ֆուկուսիմայի» ռադիոակտիվ մասնիկների ամպը կարող է հասնել Հայաստան, բայց ցածր կենտրոնացվածությամբ

PanARMENIAN.Net - Ճապոնիայում աղետից հետո «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում արտանետված ռադիոակտիվ մասնիկներով ամպը չի հասել Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, ռադիոակտիվ ամպն անցել է Խաղաղ օվկիանոսի, ԱՄՆ-ի, Եվրոպայի վրայով և այժմ մոտավորապես Թուրքիայի վերևում է գտնվում: «Անգամ եթե ռադիոակտիվ ամպի մասնիկները հասնեն Հայաստան, դա մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար ոչ մի վտանգ չի ներկայացնի: Այդ մասնիկները չեն ազդի հանրապետության ընդհանուր ռադիոակտիվ ֆոնի վրա, քանի որ ամպի մեջ մասնիկների կենտրոնացումը մի քանի միլիարդ անգամ ցածր է նորմայից»,- ասել է կոմիտեի նախագահը:

Աշոտ Մարտիրոսյանը հայտնել է, որ խուճապի մատնվելու պատճառ չկա, և անգամ եթե ամպը ծածկի Հայաստանը, այն վտանգ չի ներկայացնի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---