Լիբիայում ռազմական գործողությունները կես տարի կտևեն, գտնում է Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ գլխավոր հրամանատարը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ գլխավոր հրամանատար Ստեֆեն Դալթոնը հայտարարել է, որ Լիբիայում ռազմական օպերացիաներն առնվազն վեց ամիս կտևեն: Մարշալը նշել է, որ օպերացիաների երկարաձգումը կպահանջի ավելացնել ՌՕՈՒ համար հատկացումները:

Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ լիբիական իրադրության մեջ փակուղի չի տեսնում:

Այդ միջոցին ԱՄՆ-ն հայտարարել է իր ռազմական ինքնաթիռները Լիբիայից դուրս բերելու մասին, սակայն խոստանում է նյութապես օգնել դաշնակիցներին:

Դալթոնի հայտարարություններն ուղղակիորեն հակասում են դաշնակիցների նախնական հաղթական ռազմազեկույցներին` Քադդաֆիի հարցերը մի քանի օրում, առավելագույնը մեկ շաբաթում լուծելու մասին, հաղորդում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---