Աղանդները Հայաստանում ակտիվորեն փորձում են միջամտել երկրի քաղաքական կյանքին

Աղանդները Հայաստանում ակտիվորեն փորձում են միջամտել երկրի քաղաքական կյանքին

PanARMENIAN.Net - Հայաստանում գրեթե բոլոր կրոնական խմբերը տարբեր բիզնեսով են զբաղված: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ըստ նրա, կրոնական խմբերը Հայաստանում զբաղվում են ոսկու ու ադամանդների առք ու վաճառքով, սննդամթերքի արտադրությամբ, հյուրանոցային բիզնեսով: Մասնագետը մեծ բացթողում է համարել այն, որ Հայաստանում չկա կրոնական աղանդների վերահսկողական կառույց: Ըստ նրա, գործնականում հնարավոր չէ պարզել, թե ինչ է կատարվում կրոնական խմբերում:

Ալեքսանդր Ամարյանը նշել է նաև, որ կրոնական կազմակերպությունները մեծ փորձ են ձեռք բերել հոգեորսության գործում և փորձում են ակտիվ լինել ոչ միայն սոցիալական, այլ նաև քաղաքական կյանքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---