Թուրքիային ամենևին դուր չի գալիս, որ ապրիլի 24-ին Իրանում ֆիլմ կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին 5 ապրիլի 2011 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Իրանում Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ. Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմի ցուցադրությունը կհարուցի Անկարայի վրդովմունքն ու դժգոհությունը: Ինչպես գրում է թուրքական Milliyet-ը, վերջերս թուրք-իրանական հարաբերությունները ամենաբարձր մակարդակում են: «Սակայն, Թեհրանը ոչ բարեկամական քայլի է գնում՝ թույլ տալով, որ ապրիլի 24-ին ցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ»,-գրում է թերթը: Ապրիլի 4-ին Երևանում Տիգրան Խզմալյանը հայտարարեց, որ ապրիլի 24-ին Թեհրանում կցուցադրվի իր «Արմին Վեգներ. Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմը: Ցուցադրությանը ներկա կգտնվեն նաև Իրանի խորհրդարանի անդամներ: Ֆիլմը կցուցադրվի նաև հեռուստաալիքներից մեկով: Արմին Վեգները լուսանկարիչ էր, որ ճակատագրի բերումով դարձավ Հայոց ցեղասպանության պատմական վկան: Սերելով գերմանա-հրեական ընտանիքից՝ նա Առաջին աշխարհամարտի տարիներին որպես կամավոր անդամագրվեց գերմանական բանակին, որը տեղակայված էր Օսմանյան Թուրքիայում: Վեգների լուսանկարները ողջ աշխարհին ի ցույց դրին հայերի ողբերգությունը:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |