Հայաստանում կոնյակի արտադրությունը 2011-ի երկու ամսում ավելացել է 3.1 տոկոսով

Հայաստանում կոնյակի արտադրությունը 2011-ի երկու ամսում ավելացել է 3.1 տոկոսով

PanARMENIAN.Net - 2011-ի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 1755.1 հազար լիտր կոնյակ, ինչը 3.1 տոկոսով ավելի է 2010-ի նույն շրջանի ցուցանիշից (1702.6 լիտր): Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 514 հազար լիտր օղի, ինչը քիչ է 200-ի հունվար-փետրվարից 22.8 տոկոսով: 2011-ի հունվար-փետրվարին արտադրվել է 448.9 հազար լիտր գինի 2010-ի 570.1 հազար լիտրի փոխարեն (21.3 տոկոս անկում):

Միևնույն ժամանակ, հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 858 հազար լիտր գարեջուր, ինչը 10.3 տոկոսով պակաս է 2010-ի նույն շրջանից` 956.9 հազար լիտր: Շամպայն-գինիների արտադրությունը կրճատվել է 7.1 տոկոսով` կազմելով 27.3 հազար լիտր:

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2011-ին ավելացել է 0.4 տոկոսով` կազմելով 3820.9 հազար լիտր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---