Սեյրան Օհանյան. Ռազմական գործողությունները դադարել են, սակայն պատերազմը շարունակվում է

Սեյրան Օհանյան. Ռազմական գործողությունները դադարել են, սակայն պատերազմը շարունակվում է

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունում Մայրության և գեղեցկության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում կայացավ: Միջոցառման շրջանակներում նախարարության շենքում բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված են լուսանկարների, կտավների, արծաթե աշխատանքների և հայկական գորգերի տաղավարներ: Ցուցահանդեսից հետո ցուցադրվեց «Սյուներ» ֆիլմը, որը պատրաստվել էր տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից: Ֆիլմում զինծառայողներն ու նրանց ազգականները պատմում են իրենց կյանքի, գործունեության և ապրումների մասին:

Խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը շնորհավորեց բոլոր կանանց տոնի առթիվ` նշելով, որ հայ կանայք ուժեղ հենարան են երկրի համար: Ընդ որում, նա ընդգծեց, որ չնայած ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարել են, պատերազմը դեռ չի մոտեցել իր ավարտին: Այս համատեքստում Օհանյանը նշեց, որ Բաքուն շարունակում է խախտել հրադադարի ռեժիմն Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում: Սակայն նախարարն ընդգծեց, որ Հայաստանի ԶՈՒ հրամանատարությունն անում է ամեն ինչ, որպեսզի զինվորների ծառայությունը լիարժեք անվտանգության մեջ ընթանա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---