ԿԲ նախկին նախագահը հայտարարել է, որ հայկական բանկերը պատրաստ չեն համագործակցել ֆերմերների հետ

ԿԲ նախկին նախագահը հայտարարել է, որ հայկական բանկերը պատրաստ չեն համագործակցել ֆերմերների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի խնդիրների շուրջ, որը 90-ականներից «մոռացության» է մատնվել, վերջին մի քանի օրում ակտիվ իրարանցում է սկսվել` կապված արտոնյալ վարկեր տրամադրելու կառավարական ծրագրի և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման հետ: Սակայն, ինչպես կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Բագրատ Ասատրյանը, առաջնային խնդիր է ոչ թե արտոնյալ վարկերի տրամադրումը, այլ զբաղվածության ապահովումը: «Այսօր գյուղերում զբաղվածությունն իբր կազմում է 1/3 մաս»,- ասել է նա ապրիլի 6-ին կլոր սեղանի ընթացքում` կազմակերպված Հայաստանի տնտեսական թեմաները լուսաբանող լրագրողների ակումբի կողմից:

Դրա հետ կապված` Ասատրյանը նշել է, որ գյուղերում արտադրողականությունը շատ ցածր է. 2010-ին արտադրվել է 1.6 մլրդ դոլարի արտադրանք, ընդ որում մեկ զբաղված անձին բաժին է ընկնում 3000 դոլար: Նրա խոսքերով, 2010-ին 2009-ի համեմատ կրճատվել են ցանքատարածքները, մասնավորապես, հացահատիկի` 8 տոկոսով, կարտոֆիլի` 13-14 տոկոսով, բանջարեղենի` 7-8 տոկոսով, միաժամանակ, նշվել է պտղատու ծառերի աճ` 10 տոկոսով: Ասատրյանի կարծիքով, Հայաստանի գյուղերում բնակվող 1.5 մլն քաղաքացիներից շուրջ 30 հազարը վարկեր են ստացել: Միաժամանակ, նրա խոսքերով, գյուղատնտեսության վարկավորման բաժինը շատ փոքր է, քանի որ առկա է դրանք չվերադարձնելու խնդիր: «Դա վկայում է այն մասին, որ վարկային միջոցները գյուղացիների համար մատչելի չեն: Ես որպես վարկային կազմակերպության ներկայացուցիչ չեմ գնա գյուղ: Հայաստանի բանկային համակարգը պատրաստ չէ աշխատել ֆերմերների հետ»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---