ՀԲՄ նախագահ. Գյուղատնտեսության վարկավորման ծավալները 2010-ին ավելացել են 19 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում 2010-ին գործել է 21 բանկ, որոնց վարկային ներդրումների ծավալները 2009-ի համեմատ ավելացել են 28.7 տոկոսով, ընդ որում գյուղատնտեսության ոլորտում վարկավորման ծավալների աճն ավելացել է 19 տոկոսով: Այդ մասին ապրիլի 6-ին կլոր սեղանի ընթացքում, որը կազմակերպվել է Հայաստանի տնտեսական լրագրողների ակումբի կողմից, հաղորդել է Հայաստանի բանկերի միության նախագահ, «Արարատբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը : Նրա խոսքերով, Հայաստանի բոլոր առևտրային բանկերն ունիվերսալ են, առաջարկում են բանկային ծառայությունների ողջ սպեկտրը, սակայն այսօր գյուղատնտեսության վարկավորումը, հիմնականում, մասնագիտանում է 6 բանկերի վրա:

Ինչպես հաղորդել է Օսիպյանը, գյուղատնտեսական վարկերի միջին տոկոսադրույքը կազմում է 17-19 տոկոս արդյունաբերության մեջ 14 տոկոս միջին շուկայական տոկոսադրույքի համեմատ: Աշոտ Օսիպյանը դա բացատրել է նրանով, որ բանկերը ստիպված են լինում հատուկ մեխանիզմ կիրառել գյուղատնտեսական վարկի գնահատման ժամանակ, հավելելով, որ այդ գործընթացը բարդանում է անշարժ գույքի կադաստրի բացակայության, ընտանի կենդանիների գրանցման, գրավի իրացվելիության պատճառով` «խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, որի պատճառով այդ ոլորտին բաժին է ընկնում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի միայն 6 տոկոսը»:

Միաժամանակ, ՀԲՄ նախագահը հավելել է, որ «բանկերը մտածում են այնպիսի ծառայությունների ընդլայնման ուղղությամբ, ինչպիսիք են լիզինգը և ֆակտորինգը»: «Այսօր Հայաստանի բանկային համակարգում բարձր է մրցակցության մակարդակը, և այստեղ մենք տեսնում ենք բանկային ծառայությունների տրամադրման տոկոսադրույքների նվազում»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---