Հնչակյան կուսակցությունը մեղադրում է ՀԱԿ-ին այլակարծության հանդեպ անհանդուրժողականության մեջ

Հնչակյան կուսակցությունը մեղադրում է ՀԱԿ-ին այլակարծության հանդեպ անհանդուրժողականության մեջ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այլակարծության հանդեպ անհանդուրժող է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Գալստյանը: «ՀԱԿ-ն անհանդուրժող է իշխանությունների հանդեպ և դա բնական է, սակայն նա անհանդուրժող է նաև ցանկացած այլ կարծիքի հանդեպ»,-ասել է նա: Ըստ նրա, դրա մասին է վկայում ՀԱԿ-ի վերաբերմունքը «Ժառանագություն» կուսակցությանը և որոշ անձանց հանդեպ, որոնք ժամանակին եղել են ՀԱԿ-ի հայտնի գործիչներ: Նա հիշեցրել է նաև, որ ժամանակին ՀԱԿ առաջնորդները լինելով իշխանության մեջ նույնպես հետապնդում էին այլ քաղաքական ուժերին: Գալստյանն ընդգծել է, որ ցանկացած քաղաքական ուժ, որը փոփոխությունների է ձգտում երկրում, պետք է լինի ժողովրդավարական ու հանդուրժող նաև իր կառույցների ներսում, հակառակ դեպքում այն ցանկացած պահի անհանդուրժող կլինի նաև իր քաղաքական ընդդիմադիրների հանդեպ»:

Ըստ նրա, ՀԱԿ-ն, ունենալով հսկայական տեղեկատվական ռեսուրս, հզոր քարոզչական մեքենա, փորձում է ոչնչացնել այլ քաղաքական ուժերին ու քաղաքական գործիչներին, հեղինակազրկել նրանց և փորձել սեփականաշնորհել քաղաքական դաշտը: Նա ընդգծել է, որ իր համար դեռ մեծ հարցական է՝ արդյո՞ք ՀԱԿ-ը պետք է առաջնորդի ժողովրդին: «Ինձ համար նշանակությու չունի, թե Х օլիգարխը կփոխարինի Y օլիգարխին»,-ասել է նա: Գալստյանն անդրադարձել է նաև ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հարաբերություններին՝ հայտարարելով, որ իր համար մարդկային տեսակետից անհասկանալի է ՀԱԿ-ի վերաբերմունքը մարդկանց հանդեպ, որոնք այդքան բան են արել ՀԱԿ-ի համար ծանր պահերին: Նա նշել է, որ «Ժառանգության» պատգամավորները նպաստել են ՀԱԿ-ի ակտիվիստներին ազատ արձակելուն 2008թ. մարտյան իրադարձություններից հետո, որ «Ժառանգությունը» հրաժարվեց մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին ՀԱԿ-ի ճնշմամբ:

Իր հերթին ՀԱԿ ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ Հայաստանը փոփոխությունների կարիք ունի առաջին հերթին՝ իշխանափոխության: «Հայաստանի բոլոր մտածող քաղաքացիները, անկախ քաղաքական հայացքներից, պետք է հասկանան, որ այժմ միակ հարցը հետևյալն է. տեղի կունենան արդյոք երկրում արմատական փոփոխություններ»,-ասել է նա: Սուքիասյանը հույս է հայտնել, որ ապրիլի 8-ի հանրահավաքը հանգրվանային կլինի, որը կհանգեցնի արտահերթ ընտրությունների:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---