Ռուսաստանը չեղյալ է հայտարարել արտոնագրային ռեժիմը Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հետ

Ռուսաստանը չեղյալ է հայտարարել արտոնագրային ռեժիմը Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկու դաշնային օրենք է ստորագրել, որի համաձայն չեղյալ է հայտարարվել արտոնագրային ռեժիմը Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հետ: Այդ մասին հայտնում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը, երկու օրենքներն ընդունվել են Պետդումայում և հավանության արժանացել Դաշնության խորհրդի կողմից 2011թ. մարտի 30-ին:

Ըստ օրենքների, այդ երկու պետությունների քաղաքացիները կարող են մուտք գործել համաձայնագրի մասնակից այլ երկիր 90 օր ժամկետով ինչպես արտասահմանյան, այնպես էլ ներքին անձնագրերով:

Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքում կեցության հատուկ ռեժիմ է նախատեսված ՌԴ պայմանագրային զինծառայողների համար: Նրանք կարող են առանց արտոնագրի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքում մնալ ծառայության ողջ ժամկետի ընթացքում, գրում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---