EuFoA-ն Ղարաբաղի հետ կապերի ընդլայնման մասին Եվրախորհրդարանի բանաձևը բացարձակ ճիշտ է համարում

EuFoA-ն Ղարաբաղի հետ կապերի ընդլայնման մասին Եվրախորհրդարանի բանաձևը բացարձակ ճիշտ է համարում

PanARMENIAN.Net - Հայաստանի Եվրոպական բարեկամները (EuFoA) ողջունում են «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում Եվրոպական հարևանության քաղաքականության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը: «Այսօր EuFoA-ի հիմնադրման երկրորդ տարին է լրանում, և մենք շատ ուրախ ենք, որ հենց այժմ է ընդունվել Հարավային Կովկասի չճանաչված պետությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը: Հիմնականն այն է, որ բանաձևում խոսվում է դե-ֆակտո ճանաչված հանրապետությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ կապերի ընդլայնման անհրաժեշտության մասին: Մենք ողջունում ենք նաև Եվրախորհրդարանի աջակցությունը «Արևելյան գործընկերության» երկրների հետ արտոնագրային ռեժիմի պարզեցման և առևտրի ազատ գոտու ստեղծման մասին ընթացող բանակցություններին»,- հայտնել է EuFoA գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը: Նրա կարծիքով, անհրաժեշտ է նաև Հարավային Կովկասում և Մոլդովայում ԵՄ նոր ներկայացուցչի պաշտոն սահմանել, ինչը կարագացնի երկարաձգված հակամարտությունների լուծումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---