Ֆրանսիան տուգանք է սահմանել հասարակական վայրերում փարաջա կրելու համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ուժի մեջ կմտնի հանրային վայրերում դեմքը փակելու օրենքը: Մասնավորապես, դա վերաբերում է մահմեդական կանանց, որոնք փարաջա են կրում: ըստ նոր օրենքի, ցանկացած կին, անկախ նրանից, ֆրանսուհի է նա, թե օտարերկրացի, որը փողոցում կամ զբոսայգում դեմքը փակած կլինի, կարող է տուգանվել 150 եվրոյով: Բացի այդ, խախտողների համար նախատեսվում է քաղաքացիության պարտադիր դասընթաց:

Ընդ որում, այն մարդիկ, որոնք ստիպում են կանանց կրել դեմքը փակող հագուստ, կենթարկվեն առավել խիստ պատժի՝ մինչև երկու տարվա ազատազրկման:

Տուգանքի գումարը մեծ չէ, սակայն, դա մեծ փոփոխություն է՝Ֆրանսիան դարձավ ԵՄ առաջին երկիրը, որն արգելեց մահեմդականների համար պարտադիր համարվող հագուստի տարրը:

Երկրի բնակչության մեծ մասը համաձայն է որոշման հետ, այդ թվում նաև մահմեդականների մեծ մասը: Իսկ ովքեր դեմ են, հազիվ թե կարողանան ազդել հասարակական կարծիքի վրա, հայտնում է BBC-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---