Ասիական զարգացման բանկը շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ

Ասիական զարգացման բանկը շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 11-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ճաոյին:

Վարչապետ Սարգսյանը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի գործունեությունը Հայաստանում և երկկողմ գործակցության խորացման համատեքստում կարևորել բանկի կողմից Հայաստանի տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացիային ուղղված ծրագրերի շարունակական իրագործումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և գոհունակությամբ խոսելով ծավալված փոխգործակցության մասին` բանկի փոխնախագահը նշել է, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ: Նա անդրադարձել է բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրին` որպես Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առանցքային ծրագիր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են գործակցության ընդլայնման հետագա ուղղությունները: Մասնավորապես, հեռանկարային է համարվել ծրագրերի իրականացումը գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում: Երկուստեք կարևորվել է Հայաստանում գործարար համաժողովների կազմակերպումը` օտարերկրյա ներդրողներին մեր երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---