Քիմ Քարդաշյանին վշտացրել է իր լուսանկարը թուրքական Cosmopolitan-ի շապիկին ապրիլի 24-ի շեմին

Քիմ Քարդաշյանին վշտացրել է իր լուսանկարը թուրքական Cosmopolitan-ի շապիկին ապրիլի 24-ի շեմին

PanARMENIAN.Net - Ամերիկահայ ֆոտոմոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանին վշտացրել է այն փաստը, որ հայտնի Cosmopolitan ամսագրի թուրքական հրատարակությունն օգտագործել է իր լուսանկարն ամսագրի ապրիլյան համարի շապիկի համար: Ինչպես հայտնում է TMZ-ն, Քարդաշյանն երբեք թույլ չէր տա, որ իր լուսանկարն օգտագործվեր Cosmopolitan-ի թուրքական հրատարակության համար, հատկապես ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա շեմին:

Ինչպես գրում է գործակալությունը, Քարդաշյանը մի շարք միջազգային ֆոտոսեսիաներ է արել, որոնց լուսանկարներն օգտագործել են Cosmo-ի մի քանի հրատարակություններ: Սակայն, հայտնի է, որ ամսագրի ներկայացուցիչները չեն հայտնել Քարդաշյանին ու նրա ներկայացուցիչներին, որ նրա լուսանկարները օգտագործվելու են նաև Cosmopolitan-ի թուրքական հրատարակության համար:

«Cosmopolitan-ի հրատարակիչների կողմից Քիմ Քարդաշյանի լուսանկարների օգտագործումը ապրիլին, երբ մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, անհարգալից է ոչ միայն դերասանուհու, այլ նաև ողջ հայ ժողովրդի հանդեպ»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---