Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը երեք հայ դասախոսների պարգևատրել է «Ակադեմիական արմավենի» շքանշանով

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը երեք հայ դասախոսների պարգևատրել է «Ակադեմիական արմավենի» շքանշանով

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Հայաստանում Ֆրանսիայի Դեսպան պարոն Անրի Ռենոն «Ակադեմիական արմավենի» շքանշանով պարգևատրեց երեք հայ դասախոսների` տիկին Անահիտ Գասպարյանին` Հայաստանի ֆրանսիական համալսարանից, պարոն Զավեն Հարությունյանին` Երևանի Պետական համալսարանից և տիկին Նաիրա Մանուկյանին` Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, երեք շքանշանակիրներն էլ աշխատել կամ շարունակում են աշխատել նշված համալսարաններում որպես ֆրանսերենի ամբիոնի վարիչ: Ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոնիայի տարածմանը մատուցած իրենց նշանակալի ծառայության համար Ֆրանսիայի Կրթության նախարարը նրանց արժանացրեց այս պարգևին:

«Ակադեմիական արմավենի» շքանշանը հիմադրվել է Նապոլեոն Առաջինի կողմից, 1808 թվականին` նպատակ ունենալով երախտիքի տուրք մատուցել Համալսարանի անդամներին: ՙԱկադեմիական արմավենի՚ շքանշանով պարգևատրվում են նաև այն օտարերկրացիները կամ արտերկրում բնակվող այն ֆրանսիացիները, ովքեր ակտիվորեն մասնակցում են ֆրանսիական մշակույթի տարածմանը ողջ աշխարհում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---