Ալիևը Ստամբուլ չի մեկնի, որպեսզի այնտեղ չհանդիպի Սարգսյանի հետ

Ալիևը Ստամբուլ չի մեկնի, որպեսզի այնտեղ չհանդիպի Սարգսյանի հետ

PanARMENIAN.Net - Ներկա պահին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլից Իլհամ Ալիևին Ստամբուլում կայանալիք զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի խորհրդաժողովին մասնակցելու հրավեր չի ուղարկվել: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է աղբյուրը Բաքվից, որը ցանկացավ անհայտ մնալ: Աղբյուրի խոսքով, դժվար թե նախագահ Ալիևը մեկնի Ստամբուլ, եթե այնտեղ լինելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Առանց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդության Հայաստանի և Ադրբեջանի նախագահները սովորաբար չեն հանդիպում»,- նշել է աղբյուրը:

Ապրիլի 12-ին Zaman թերթը հաղորդեց, որ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ստամբուլում կայանալիք ՄԱԿ-ի խորհրդաժողովին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---