ՀԿԵՈւ-ն 2011թ. չի բարձրացնի դեպի Բաթում ուղևորափոխադրումների սակագները

ՀԿԵՈւ-ն 2011թ. չի բարձրացնի դեպի Բաթում ուղևորափոխադրումների սակագները

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2011 թվականին չի բարձրացնի դեպի Բաթում ուղևորափոխադրումների սակագները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը: «Երևան-Բաթում-Երևան միջազգային արագընթաց գնացքի սակագները մենք թողել ենք 2010թ. մակարդակին: Տոմսերի արժեքի տատանումները կախված կլինեն միայն սակագնային արժույթի՝ շվեյացարական ֆրանկի տատանումներից»,-հայտարարել է նա: Շայդուլինը հավելել է, որ չնայած գնաճին, սակագնային քաղաքականության մշակման ժամանակ ընկերությունը հաշվի է առել բնակչության կառուցվածքն ու վճարողունակության մակարդակը, ինչպես նաև սեզոնային պահանջարկը:

Շայդուլինը հավելել է նաև, որ եթե այնուամենայնիվ տեղի ունենա շվեյցարական ֆրանկի կտրուկ բարձրացում, նա որպես երկաթուղու գլխավոր պետ, միջոցներ կձեռնարկի, որպեսզի սակագինը մատչելի լինի Հայաստանի քաղաքացիների համար և մրցունակ տրանսպորտի այլ ձևերի հետ: Ինչ վերաբերում է տոմսերի այժմյան գներին, ապա, ըստ Շայդուլինի, դրանք հետևյալն են. ՆՎ-24 հազար դրամ, կուպե-13 հազար դրամ, կուպե առանց ծառայությունների-11,7 հազար դրամ, պլացկարտ-7,5 հազար դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---