Ղարաբաղյան պատերազմի մասին ստեր տարածելիս Բաքուն դիմում է եվրոպական ընդդիմության օգնությանը

PanARMENIAN.Net - Բուդապեշտում ադրբեջանական դեսպանատունը բոլոր ընդունելությունների և ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ տեսագրություն է տարածում «Խոջալուի ցեղասպանության» մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է աղբյուրը Հունգարիայի կառավարությունում, որը ցանկացել է անհայտ մնալ և որը նաև ներկա է գտնվել վերջին ընդունելությանը: «Ընդունելության ժամանակ կազմակերպվել է տեսաֆիլմի դիտում, ցանկացողները ստացել են ֆիլմի պատճենը: Ամենայն հավանականությամբ, Jobbik կուսակցությունը վերցրել է այն և չպարզելով գործի էությունը, բանաձև է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ զանգվածային սպանությունների մասին»: Աղբյուրի խոսքերով, հունգարական կառավարությունը չի պատրաստվում արձագանքել օրինագծին, խորհրդարանը` նույնպես: «Ադրբեջանական քարոզչությունն օգտագործում է բոլոր հնարավորությունները Հայաստանը Եվրոպայի աչքերում որպես ագրեսոր և բռնազավթող ներկայացնելու համար: Հունգարիայում ղարաբաղյան հակամարտության մասին շատ քիչ բան գիտեն, ուստի ցանկացած տեղեկատվություն և ապատեղեկատվություն կարող է լուրջ ընդունվել»,- ասել է աղբյուրը:

Հունգարիայի խորհրդարան է ներկայացվել որոշման նախագիծ` կապված «Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրագործված զանգվածային սպանությունների» հետ: Նախագիծը ներկայացրել է խորհրդարանում երրորդ խոշոր կուսակցությունը` «Շարժում հանուն ավելի լավ Հունգարիայի» (Jobbik), հաղորդում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---