2011-ի ամռանն ԱՄՀ-ն կորոշի Հայաստանին 56 մլն դոլար տրամադրելու հարցը15 ապրիլի 2011 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը դիտարկելու է հունիսին Հայաստանին երկարաժամկետ ֆինանսավորման և վարկավորման ծրագրերի (EFF/ECF) շրջանակներում 56 մլն դոլար հատկացնելու հարցը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Նրա խոսքերով, ԱՄՀ խորհուրդն ընդունելու է այդ որոշումն ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի վարչության տնօրենի տեղակալ Վերոնիկա Բակալուի կողմից անցկացված ստուգումները հաստատելուց հետո: ԱՄՀ պատվիրակությունը Բակալուի գլխավորությամբ մարտի 31-ից ապրիլի 12-ը եղել է Հայաստանում և գնահատել զարգացումները և հեռանկարները, ինչպես նաև կառավարության կողմից տնտեսական բարեփոխումների ծրագրի իրականացումը: Տոլոսան նաև հավելել է, որ ԱՄՀ կողմից Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու շրջանակներում 2010-2013թթ. պետք է հատկացվի 410 մլն դոլար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |