Հարություն Խաչատրյանի ֆիլմերը կմասնակցեն Քիշի առաջին միջազգային կինոփառատոնին15 ապրիլի 2011 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-28-ը Իրանում կանցկացվի Քիշի առաջին միջազգային կինոփառատոնը: Փառատոնը նպատակ ունի վերականգնել իրանական կինոյի և փառատոնների վարկն աշխարհում: Փառատոնին ներկայացվելու են վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, այդ թվում նաև Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը` «Սահմանը» և «Պոետի վերադարձը»` համապատասխանաբար խաղարկային և վավերագրական անվանակարգերում: Բացի ֆիլմերի ռեժիսորից Իրան են հրավիրվել նաև օպերատոր Վրեժ Պետրոսյանը և կինոգետ Դավիդ Մուրադյանը: Քիշի փառատոնի հիմնադիրները նշում են, որ փառատոնի առանցքում լինելու են տարածաշրջանում առկա կրոնական ու մշակութային փոխհարաբերությունները, Իրանի ու տարածաշրջանի ժողովրդների դերը համաշխարհային պատմության ու ներկայիս քաղաքական զարգացումների մեջ, իսլամական Իրանի խնդիրները, Պարսից ծոցի ու Կասպից ծովի դերը և այլն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով |