Իրանի հավասարակշռված քաղաքականությունը կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի երկրների համար

PanARMENIAN.Net - Իրանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում վկայում է այն մասին, որ նույնիսկ քաղաքակիրթ բախումների պայմաններում աշխարհում հնարավոր է տարբեր կրոն դավանող պետությունների խաղաղ գոյակցությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Տիգրան Ավանեսյանը՝ հավելելով, որ Իրանի հավասարակշռված քաղաքականությունը կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի երկրների համար:

«Ես ուրախ եմ, որ հարաբերությունները Հայաստանի ու Իրանի միջև բարեկամական բնույթ են կրում, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցն Իրան՝ Նովրուզի տոնակատարություններին, իր հերթին դրական ազդեցություն ունեցավ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,-ասել է ռազմական կցորդը:

Նա ընդգծել է, որ Իրանի կառավարության ջանքերով երեք հայկական եկեղեցիներ ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: «Հայկական կողմն, իր հերթին, պահպանում է Կապույտ մզկիթը որպես պատմական հուշարձան»,-հիշեցրել է Ավանեսյանը:

Գնդապետ Ավանեսյանը, մեկնաբանելով Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը, նշել է, որ Իրանը ջանքեր կգործադրի Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում ու Կասպից ծովի ավազանում իրավիճակը կայունացնելու համար, գրում է Իրանի պետական IRNA գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---