Ամբողջ շաբաթվա ընթացքում Ղարաբաղի սահմանի մոտ ադրբեջանական գրոհայիններ են թռչել

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի դիրքապահների կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 170 անգամ, որի արդյունքում արձանագրվել է շուրջ 850 կրակոց: ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնամարտական թռիչքներ: Մասնավորապես ապրիլի 14-ին` ժամը 10:15 րոպեից սկսած, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Քյուրդամիրում տեղակայված 411-րդ ավիացիոն գնդի 4 գրոհային ինքնաթիռներ և 9 մարտական ուղղաթիռներ Ադրբեջանի ԶՈՒ-ի 1-ին բանակային կորպուսում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել շփման գծից 5-15 կմ խորության վրա:

Պաշտպանության բանակի հակաօդային ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:

Անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային և օդային տարածքի պահպանությունն իրականացվել է ըստ մարտական կանոնադրության և առանց միջադեպերի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---