Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն այցելել է ՌԴ տրանսպորտի նախարարություն և հանդիպում ունեցել տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան մասի նախագահ Իգոր Լևիտինի հետ: Դեսպան Եսայանն այցելել է նաև ՌԴ տարածքային զարգացման նախարարություն և հանդիպում ունեցել նախարար Վիկտոր Բասարգինի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ապրիլի 18-19-ը Հայաստանում կայանալիք հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցեր: Դեսպանը երախտագիտություն է հայտնել հանդիպման կազմակերպման, ինչպես նաև ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով առաջիկայում Երևան այցելելու նախարարների կայացրած որոշման կապակցությամբ:

Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության արդի հարցերին` դեսպան Եսայանը ներկայացրել է մարտի վերջին իր այցելությունը Սիբիրյան և Հեռավորարևելյան դաշնային օկրուգներ,Նովոսիբիրսկ, Խաբարովսկ և Վլադիվոստոկ քաղաքներ, հանդիպումները իշխանության տեղական մարմիններում, հայ համայնքային կառույցներում: Նշվել է, որ հանդիպումներում արծարծվել են այդ տարածաշրջանների և Հայաստանի մարզերի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, այնտեղ բնակվող մեծաքանակ հայաստանցիների ՀՀ հյուպատոսական ծառայություններից օգտվելու հիմնախնդիրները:

Դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի բնական մենատիրությունների գծով Հանձնաժողովի նախագահ, ՌԴ ԴԺև ՀՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են ապրիլի19-21-ը Յարոսլավ քաղաքում կայանալիք հանձնաժողովի 20-րդ նիստի նախապատրաստման և անցկացման հարցերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---