Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում համաշխարհային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում բոլոր պետություններին, որոնք մինչև հիմա 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը չեն անվանել Հայոց ցեղասպանություն, ճանաչել այդ պատմական փաստը: «Հայաստանում բնակվող հրեաները կոչ են անում աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Նա հիշեցրել է, որ հրեական համայնքն ընդունել է 6 հայտարարություն, որոնք կոչ են անում համաշխարհային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Համայնքի ղեկավարը կոչ է արել ողջ աշխարհի հայերին ամենուր և միշտ խոսել Հայոց ցեղասպանության մասին և արդարություն պահանջել: Նա բերել է հրեաների օրինակը, նշելով, որ «յուրաքանչյուր հարուստ հրեա իր պարտքն է համարում ավանդ ունենալ Հոլոքոսթի ճանաչման և տարածման գործում: Վարժապետյանը կոչ է արել Հայաստանին ակտիվացնել ջանքերը ժողովրդական դիվանագիտության ուղղությամբ, համոզմունք հայտնելով, որ այդ կերպ կարելի կլինի հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը մի շարք երկրների կառավարությունների կողմից: Հրեական համայնքի ղեկավարը նաև ընդգծել է, որ ի տարբերություն թուրքերի և ադրբեջանցիների, որոնք կարող են կաշառել քաղաքական գործիչներին իրենց շահերն առաջ մղելու համար, հայերն ազնիվ են գործում: «Պետք է փոխլրացման քաղաքականություն վարել Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը հասնելու համար»,- ասել է Վարժապետյանը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---