Թբիլիսիում նշել են հայ բարերար Ալեքսանդր Մանթաշովի մահվան 100 տարին

Թբիլիսիում նշել են հայ բարերար Ալեքսանդր Մանթաշովի մահվան 100 տարին

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Մանթաշովի մահվան 100-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ և հոգեհանգստյան կարգ Թբիլիսիում «Հայարտուն» կենտրոնի մշակույթի բաժնի ղեկավար Լևոն Չիդիլյանը

Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուՎիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, ապրիլի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու գավթում, որտեղ հանգչում է Ալեքսանդր Մանթաշովի աճյունը, կայացավ հուշ-ցերեկույթ և հոգեհանգստյան կարգ, նվիրված մեծ բարերարի մահվան 100-ամյակին:

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կատարեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո, դիմելով հասարակությանը, բարձր գնահատեց Ալեքսանդր Մանթաշովի ներդրումը հայ եկեղեցաշինության, արվեստի, գիտության և այլ բնագավառներում:

Ցերեկույթին մասնակցում էին Ալեքսանդր Մանթաշովի կառուցած Թբիլիսիի թիվ 43-րդ հանրային դպրոցի սաները և ուսուցչական կազմը, որը, չգիտես ինչու, կրում է ոչ թե մեծ բարերարի, այլ բանաստեղծ Տիցիան Տաբիձեի անունը:

Բարերար Նելսոն Պետրոսյանը իր ելույթում նշեց, որ ամեն ունևոր հայ պետք է ձգտի նմանվել Ալեքսանդր Մանթաշովին :

«Հայարտուն» կենտրոնի մշակույթի բաժնի ղեկավար Լևոն Չիդիլյանը նշեց,որ այս տարի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու գավթում կտեղադրվի Ալեքսանդր Մանթաշովի արձանը , կտպագրվի գիրք (հայրեն,վրացերեն և ռուսերեն լեզուներով) և տեղի կունենա գիտաժողով նվիրված մեծ բարերարին:

Թբիլիսիում նշել են հայ բարերար Ալեքսանդր Մանթաշովի մահվան 100 տարին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---