Կոնգրեսական Էդ Ռոյսը հավաստիացրել է ԱՄՆ հայ համայնքին, որ կշարունակի սատարել նրան

PanARMENIAN.Net - Հարավային Կալիֆորնիայի Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի նոր համանախագահ Էդ Ռոյսի հետ: Հանդիպման ժամանակ ԱՀՀ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կոնգրեսական Ռոյսին Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին մշտապես սատարելու համար օգնության տրամադրման, Ադրբեջանին ռազմական օժանդակության դադարեցման ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Էդ Ռոյսն ընդգծել է, որ կշարունակի սատարել ԱՄՆ հայ համայնքին հայ ժողովրդի շահերն առաջ մղելու հարցում՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի ռազմատենչ ճարտասանության վերաբերյալ: «Մենք անհամբեր սպասում ենք կոնգրեսական Ռոյսի հետ համատեղ աշխատանքին և ողջունում ենք նրա հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը», հայտարարել է ԱՀՀ Հարավային Կալիֆորնիայի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիզա Գալուստյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---