Սամբոյի Հայաստանի առաջնությանը կմասնակցեն Հայաստանի և Արցախի ուժեղագույն մարզիկները

Սամբոյի Հայաստանի առաջնությանը կմասնակցեն Հայաստանի և Արցախի ուժեղագույն մարզիկները

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Վանաձորում մեկնարկել է սամբոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի և Արցախի ուժեղագույն սամբիստները:

Մեկ օր անց կայանալու են մենամարտերը 9 քաշային կարգերում, PanARMENIAN.Net ին հայտնել է Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Առաջնությունից հետո ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը մայիսի 12-16-ը մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---