Թուրքիայում դատում են գրողին, որը գրել է ականավոր քաղաքական գործչի հայկական ծագման մասին

PanARMENIAN.Net - Անկարայի դատախազությունը գործ է հարուցել գրող Սուլեյման Յեշիլյուրտի դեմ ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Ղըլիչդարօղլուին հրապարակավ վիրավորելու համար: Յեշիլյուրտը «Դերսիմահայ Եմուշի որդի՝ արհեստագործ Քեմալը» գրքի հեղինակն է, որտեղ խոսվում է Ղըլիչդարօղլուի հայկական ծագման մասին:

Մեղադրող կողմը պահանջում է պատժել հեղինակին՝ դատապարտելով 1-2 տարվա ազատազրկման:

Հայցում ասվում է, որ Սուլեյման Յեշիլյուրտը, Ղըլիչդարօղլուին վերագրելով հայկական ծագում, ըստ էության, «զրպարտել է նրան ու հեղինակազրկել նախընտրական շրջանում», գրում է «Միլիեթը»:

Գիրքը լույս է տեսել 2011թ. փետրվարին 100 000 տպաքանակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---