Թբիլիսիի հայկական թատրոնը կվերանորոգվի վրացական պետության միջոցներով

PanARMENIAN.Net - Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական 150-ամյա պատմություն ունեցող թատրոնի շենքը կվերանորոգվի Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության նախարարության կողմից: Լուրը հայտնի է դարձել ապրիլի 20-ին` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուռուայի աշխատանքային հեռախոսազրույցի ընթացքում:

Մասնավորապես Ռուռուան Հասմիկ Պողոսյանին տեղեկացրել է, որ մշակույթի նախարարությունը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի ամրակայման ու վերանորոգման աշխատանքների իրականացման համար հատկացրել է 1 մլն.200.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները (շենքը կառուցվել է 1936 թ. և վերանորոգվել է ընդամենը մեկ անգամ):

Բացի դրանից, Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի թատերախումբը վրացական իշխանությունների ֆինանսական աջակցությամբ հյուրախաղերով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ` տեղի հայ համայնքի հրավերով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---